1000х90.jpg (78 KB)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստին

Armenpress 18:09, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հունիսի 27-ին  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։

Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am