Հայտարարվել Է արդիականության ամենահանրաճանաչ երաժշտական ալբոմը

Armenpress 16:47, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուպերի «Աստղ ծնվեց» երաժշտական ալբոմը, որը թողարկվել Է 2018 թվականին, դարձել Է արդիականության ամենավաճառվող ձայնապնակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Variety-ն:

Թրեքների ժողովածուն ամբողջ աշխարհում վաճառվել Է վեց միլիոն օրինակ քանակով: Նաեւ ԱՄՆ-ի Ձայնագրող ընկերությունների ասոցիացիան (RIAA) հայտարարել Է, որ «Աստղ ծնվեց» ալբոմը երկու անգամ դարձել Է պլատինե: Այդ ձայնապնակը դարձել Է Billboard 200 հիթ-շքերթի առաջատարը, իսկ Shallow կոմպոզիցիան, որը Լեդի Գագային եւ Բրեդլի Քուպերին «Օսկար» մրցանակ բերեց «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում («Աստղ ծնվեց»), Billboard Hot 100-ի վերին հորիզոնականները զբաղեցրել Է 2019 թվականի մարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am