Կառավարությունը հաստատեց ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության արդյունքները

Armenpress 16:04, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Լիլիթ Սևակի Արզումանյանի ընտրության արդյունքները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սույն թվականի մայիսի 22-ին Կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի բոլոր 24 անդամները, գաղտնի քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Սևակի Արզումանյանը ստացել է 14 կողմ ձայն, 9 դեմ և մեկ քվեաթերթիկ եղել է անվավեր»,- ասաց Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am