Թրամփը կարող Է ԿԺԴՀ-ին ուղերձ փոխանցել ապառազմականացված գոտուց
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր Է, այցելի Կորեական թերակղզու ապառազմականացված գոտի եւ այնտեղից դիմի Փհենյանին: Հունիսի 27-ին այդ մասին հայտարարել Է Կորեայի Հանրապետության վարչապետ Լի Նակ Յոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր տվյալներով՝ Թրամփը կարող Է ԿԺԴՀ-ին ուղերձը փոխանցել ապառազմականացված գոտի այցելության ժամանակ»,- մեջբերում Է երկրի վարչապետի խոսքը Yonhap գործակալությունը: Միացյալ Նահանգների ղեկավարի ուղերձի ենթադրյալ բովանդակության եւ ձեւի մասին տեղեկատվություն չի բերվում: Լի Նակ Յոնը նաեւ նշել Է, որ «երկու երկրները ջանքեր են գործադրում՝ բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու համար»:
Թրամփը պաշտոնական այցով Սեուլ կժամանի հունիսի 29-ին՝ Օսակայում G20-ի գագաթնաժողովից հետո: ԱՄՆ-ի ղեկավարի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջեւ բանակցությունները կկայանան հունիսի 30-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: