Կառավարությունը շուրջ 188 մլն դրամ հատկացրեց ԱԻՆ-ին

Armenpress 15:04, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 187 մլն 962 հազար դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Նախատեսվում է պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019թ. հատկացնել 187 մլն 962 հազար դրամ՝ Տավուշի մարզի մի շարք համայնքներում տեղակայված ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազիֆիկացման, ինչպես նաև Կոտայքի մարզում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 0.4 կիլովատ մալուխային ցանցի, էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև 10 դարպասով տեխնիկայի շվակայանի կառուցման նպատակով»,- ասաց Ցոլակյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am