Brexit-ը կմիավորի թե՛ Պահպանողական կուսակցությանը, թե՛ Բրիտանիան. Ջոնսոն

Armenpress 09:52, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ հոկտեմբերի 31-ը սահմանված ժամկետում Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը կմիավորի թե՛ ճգնաժամ ապրող Պահպանողական կուսակցությանը եւ թե՛ ամբողջ երկիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պահպանողականների առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի մրցավազքի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը:

«Կուսակցությունը ճգնաժամ Է ապրում եւ կորցնում Է (ընտրողների) պաշտպանությունը: Դա շտկելու համար անհրաժեշտ Է անել հետեւյալը. նախ, դուրս գալ Եվրամիությունից հոկտեմբերի 31-ին: Բրիտանիային հարկավոր Է այն (վարչապետը), որը հավատում Է այդ ծրագրին… Երկրորդ, անհրաժեշտ Է միավորել թե՛ կուսակցությանը եւ թե՛ երկիրը: Անհրաժեշտ Է միավորել երկիրը, ճիշտ այնպես, ինչպես ես միավորեցի Լոնդոնը (քաղաքագլուխ եղած ժամանակ)»,- ասել Է Ջոնսոնը հունիսի 26-ի երեկոյան ԱԳ նախարարության ղեկավար Ջերեմի Հանթի հետ կայացած բանավեճի ընթացքում:

Հաջողության երրորդ բաղադրիչն արտգործնախարարության նախկին ղեկավարը համարել Է կուսակցության նախապատրաստումն այն բանին, որ «չեզոքացվի» ընդդիմությունը եւ ջախջախիչ հարված հասցվի լեյբորիստներին՝ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ:

Խոսելով նոր կառավարության կազմի մասին՝ Ջոնսոնը հայտարարել Է, որ ոչ մի խոստում չի տալիս, բայց իր նախարարների կաբինետը կլինի «շատ ունակ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am