Դոնալդ Թրամփը չի շտապում համաձայնագրեր կնքել Իրանի հետ

Armenpress 21:26, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի շտապում համաձայնագրեր կնքել Իրանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին նա ասել է Վաշինգտոնում կրոնական-պահպանողական համաժողովի ժամանակ:

«Եթե դա տեղի չունենա, դա ինձ համար հարմար է: Ես անսահմանափակ ժամանակ ունեմ», - ասել է Թրամփը՝ խոսելով Թեհրանի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի  հարաբերությունները Իրանի հետ կտրուկ սրվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am