Բադմինտոնիստը Լիլիթ Պողոսյանը դուրս մնաց Եվրոպական խաղերում հետագա պայքարից

Armenpress 18:32, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող բադմինտոնիստը Լիլիթ Պողոսյանը դուրս մնաց հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բադմինտոնի կանանց մենախաղի A ենթախմբում Պողոսյանը վերջին` 3-րդ տուրում մրցեց Դանիան ներկայացնող Լինե Կյաերսֆելդի հետ և պարտվեց: Խմբային փուլում հայ մարզիկը տոնեց մեկ հաղթանակ և տարավ երկու պարտություն: Նա դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am