Ռումյան Հովսեփյանը տեղափոխվեց բուլղարական ակումբ

Armenpress 18:16, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Ռումյան Հովսեփյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Փյունիկ»-ի հեռանալուց հետո Հովսեփյանը երկու տարվա պայմանագիր է կնքել բուլղարական «Այդար»-ի հետ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չէ:

Ֆուտբոլիստը մինչ այս հանդես է եկել «Բանանցում», «Շիրակում», «Իմպուլսում», Դոնեցկի «Մետալուրգում» և «Ստալում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am