Ֆինանսների նախարարություն կայացել է հանդիպում BEPS ծրագրի փորձագետների հետ

Armenpress 17:43, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունում հունիսի 26-ին տեղի է ունեցել հանդիպում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի քայքայումը և շահույթների տեղափոխումը ծրագրի (BEPS ծրագիր) քարտուղարության փորձագետների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում BEPS փորձագետների կողմից ՀՀ ՖՆ մասնագետներին են ներկայացվել BEPS ծրագրի շրջանակում իրականացվող առանձին միջոցառումների անհրաժեշտությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև BEPS ներառական հարթակին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ քայլերի և աշխատանքների ընդհանուր նկարագիրը:  

BEPS ծրագրի ներառական հարթակի հիմնական նպատակն է ապահովել երկրների ներգրավվածությունը միջազգային հարկային հարաբերություններում հարկումից խուսափելու հնարավորությունները կանխելուն ուղղված համապատասխան միջազգային ստանդարտների մշակմանը` հավասար ձայնի իրավունքով, ինչպես նաև տարբեր երկրներում BEPS ծրագրի իրականացման արդյունքների մշտադիտարկումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am