Թրամփը հայտարարել Է, որ Ռուսաստանին միայն պոտենցիալ հակառակորդ Է համարում

Armenpress 17:36, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Ռուսաստանին Միացյալ Նահանգների հակառակորդ չի համարում, բայց համարում Է պոտենցիալ հակառակորդ: Համապատասխան տեսակետը նա հայտնել Է հունիսի 26-ին Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես Ռուսաստանին հակառակորդ չեմ համարում, բայց նա պոտենցիալ հակառակորդ Է»,-ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Թրամփն այդ մասին հիշատակել Է ՆԱՏՕ-ի երկրների կողմից կազմակերպության բյուջե իրենց մուծումները կատարման հետ կապված իրադրության համատեքստում:

«Գերմանիան Ռուսաստանին միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ Է վճարում Էներգետիկայի համար: Նրանք Ռուսաստանին միլիարդավոր դոլարներ են տալիս եւ, այդուհանդերձ, ենթադրվում Է, որ մենք պետք Է պաշտպանենք Գերմանիային: Իսկ Գերմանիան հրաժարվում Է վճարել: Նրանք ՆԱՏՕ-ին չեն վճարում այն, ինչ պետք Է վճարեն»,-ընդգծել Է նա: «Նրանք միլիարդավոր դոլարներ են վճարում պոտենցիալ հակառակորդին, որից մենք, ինչպես ենթադրվում Է, պետք Է նրանց պաշտպանենք»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am