1000х90.jpg (78 KB)

Ալեքսանյանների ընտանիքին պատկանող նախկին մանկապարտեզի շենքը կվերադարձվի համայնքին

Armenpress 17:25, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագանու նախորդ կազմի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն լուծարված՝ Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքը կվերադարձնի Մալաթիա-Սեբաստիա համայնքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Կրթահամալիրի շենքն ու հողատարածքն այդ ժամանակ հանձնվել էին «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման։

«Հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծարում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին»,- նշեց Վիրաբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am