Իրանն աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն Է. Փոմպեո

Armenpress 15:51, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, ամփոփելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի հետ վարած բանակցությունների արդյունքները, հայտարարել Է, որ Իրանն աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտնել Է ANI գործակալությունը:

«ԱՄՆ-ն պնդում Է, որ Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավորն Է: Կա (Իրանից) բխող սպառնալիքի եւ այդ սպառնալիքը դիմագրավելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնում, որը վտանգ Է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ամբողջ աշխարհի համար»,-ասել Է պետքարտուղարը: Նա նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը ընդհանուր նպատակ ունեն՝ երաշխավորելու, որ «Էներգակիրների գները լինեն հարկավոր մակարդակի վրա»:

ԱՄՆ-ի պետքարտուղարը շրջագայում Է Ասիայի պետություններում: Հունիսի 24-ին Փոմպեոն այցելել Է Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ հունիսի 25-ին նա չհայտարարված այց Է կատարել Աֆղանստան, որտեղ հանդիպում Է ունեցել այս երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am