Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Armenpress 15:18, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը տիկին Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու արդեն իրականացված աշխատանքները:

Քննարկվել է Մայր Աթոռի և «Իմ քայլը» ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հետ համատեղ կրթական, սոցիալական, առողջապահական ծրագրեր իրականացնելու, համատեղ համագործակցության մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am