Հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայում

Armenpress 13:04, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 26-ի առավոտյան Ուլավուն հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզու հարավարեւմտյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Radio New Zealand ռադիոկայանը:

Մերձակա բնակավայրերի բնակիչները տարհանվել են: Հրաբուխն արտանետել Է շուրջ 13 հազար մետր բարձրությամբ մոխրասյուն, հայտարարել Է Ռաբաուլ քաղաքի Հրաբխային դիտարանի ներկայացուցիչ Սթիվ Սոնդերսը: Հրաբուխը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բարձր ակտիվության նշաններ Էր տալիս: Մոխրի մեծ մասը քամին ծով Է քշել: Պապուա-Նոր Գվինեան այսպես կոչված «խաղաղօվկիանոսյան կրակե օղակի»՝ սեյսմիկ բարձր ակտիվությամբ հզոր տեկտոնիկ բեկվածքի մի մասն Է, որին բաժին Է ընկնում Երկրի վրա տեղի ունեցող բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am