Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական Է սպանվել

Armenpress 10:45, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական Է սպանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտնել Է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով այդ երկրում ԱՄՆ-ի հրամանատարությանը: «Հակիրճ հայտարարության մեջ, որում տեղի ունեցածի մանրամասնություններ չեն բերվում, ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ զինվորներն սպանվել են այսօր»,- ասված Է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի զինծառայողների զոհվելու պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը:

«Ամերիկացի երկու զավթիչներ են սպանվել Վարդակի նահանգի Սայեդաբադ գավառի ծայրամասում սարքված դարանում»,- հունիսի 26-ին Twitter-ում հայտնել Է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մոջահեդը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւս մի քանի զինվորներ անցած երկուշաբթի երեկոյան սպանվել ու վիրավորվել են Հոսթի նահանգի Լագարհո Սաբարիի շրջանում: Աֆղանստանում ամերիկացի զինվորականների զոհվելու վերաբերյալ հաղորդագրությունները հայտնվել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Քաբուլ չհայտարարված այցի ֆոնին: Ինչպես ավելի վաղ հայտնել Է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Փոմպեոն հունիսի 25-ին կարճատեւ այցով ժամանել Է Աֆղանստան, նա երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ քննարկել Է խաղաղության հաստատման ուղիները: «Եկել Է խաղաղության հաստատման ժամանակը»,- ասել Է Փոմպեոն Քաբուլում: Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում Է թալիբների հետ հաշտության համաձայնագիր կնքել մինչեւ սեպտեմբերի 1-ը: ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում են գտնվում արդեն 18 տարի: Դրանք այդ երկիր են մտցվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհներից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am