Իրաքի նախագահը բացառել Է իր տարածքն Իրանին հարվածելու համար օգտագործելու հնարավորությունը

Armenpress 10:28, 26 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադը ոչ մի պարագայում ԱՄՆ-ին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը:«Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը վերածվի միջանկյալ հենակետի մեր որեւից հարեւանի դեմ, ներառյալ Իրանը, ցանկացած թշնամական գործողության համար»,- ընդգծել Է Սալեհը: «Դա Իրաքի կառավարության եւ Միացյալ Նահանգների միջեւ համաձայնագրի բաղկացուցիչ մասը չԷ»,- հավելել Է նա, հիշեցնելով, որ ԱՄՆ-ի եւ հակաահաբեկչական կոալիցիայի զորքերը Իրաքում ներկա են այդ երկրի իշխանությունների հրավերով՝ կատարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «հակազդելու միակ խնդիրը»:Օտարերկրյա զորակազմերի ներկայության ժամկետը «կախված կլինի իրաքյան կառավարության պահանջմունքից եւ մեր հրամանատարության կողմից օպերատիվ իրադրության վերլուծությունից»,- հավաստիացրել Է Իրաքի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am