Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Ռուսաստանը

Armenpress 10:23, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվի առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանի ընտրանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում դեռևս ամենաշատ մեդալ նվաճել է Ռուսաստանի թիմը: Նրանք ընդհանուր հաշվարկում ունեն 53 մեդալ` 24 ոսկե, 13 արծաթե և 16 բրոնզե: Երկրորդ տեղում Բելառուսն է 41 մեդալով (14 ոսկե, 8 րածաթե, 18 բրոնզե): Եռյակի վերջում Վրաստանն է 20 մեդալով (6 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե):

Հայաստանի հավաքականը միայն 19-րդն է 3 մեդալով` 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am