Բրազիլիայում մերժել են ազատ արձակել նախկին նախագահ Լուլա դա Սիլվային

Armenpress 10:14, 26 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Բարձրագույն ֆեդերալ դատարանի երկրորդ կոլեգիան հունիսի 25-ին մերժել Է կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը պատիժ Է կրում կոռուպցիայի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Globo թերթը, վճիռը կայացվել Է դատավորների երեք կողմ եւ երկու դեմ ձայներով: Նախկին նախագահի փաստաբանները վիճարկել նախկին դատավոր Սերժիու Մորուի՝ այժմ Ժաիր Բոլսոնարուի կառավարությունում արդարադատության նախարարի աշխատանքը՝ համարելով, որ նա անաչառ չի եղել Լուլայի նկատմամբ դատավճիռ կայացնելիս: Այդ վճիռը նախնական Է, վերջնական վճիռը կընդունեն ավելի ուշ: 2018 թվականի հունվարին Լուլա դա Սիլվան դատապարտվել Է 12 տարվա եւ մեկ ամսվա բանտարկության կոռուպցիայի գործով: Անցյալ տարվա ապրիլին նան տարել են Կուրիտիբուի բանտ, որտեղ նա սկսել Է կրել պատիժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am