1000х90.jpg (78 KB)

Ոստիկանությունը պարզել է «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը

Armenpress 21:17, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ամիրյան փողոցում  «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը պարզվել է։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Անձը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը:

Ավելի վաղ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ  Ամիրյան փողոցում դանակահարել են «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am