Իրանի կողմից ՀԳՀԾ պարտավորությունների դրույթներից հրաժարվելը մեծ սխալ կլինի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պարտավորությունների դրույթներից հրաժարվելը մեծ սխալ կլինի և ոչ ճիշտ արձագանք ԱՄՆ-ի ճնշմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները մոբիլիզացվում են, որպեսզի ցույց տան Իրանին, որ դա իր շահերից չի բխում», - ասել է Լը Դրիանը` պատասխանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:
Նախարարը նշել է, որ պետք է միասին գործել, որպեսզի խուսափեն էսկալացիոն իրավիճակից:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ