Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում

Armenpress 17:24, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱն, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 64 կգ քաշային կարգում Բաչկովը մեկնարկեց 1/8 եզրափակչից և 5:0 հաշվով առավելության հասավ իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ: Հաջորդ մենամարտը գյումրեցի մարզիկը կանցկացնի հունիսի26-ին:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am