1000х90.jpg (78 KB)

Լիլիթ Պողոսյանը պարտությամբ մեկնարկեց Եվրոպական խաղերում

Armenpress 22:14, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցումային չորրորդ օրը պայքարի է դուրս եկել բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը: Մեր մարզուհին ընդգրկված է A խմբում:

Առաջին խաղում Պողոսյանը պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային՝ 0։2 (8։21, 6։21)։ Հունիսի 25-ին Լիլիթ Պողոսյանը մրցելու է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am