1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ն քննարկում է հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակն ընդլայնելու հարցը

Armenpress 17:53, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուկյանը Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ հունիսի 24-ի նիստում

«Հարկային օրենսգիրքը սահմանում է մի քանի տեղեկատվություն, որի բացի, եթե ընկերությունը մնացածը չի տրամադրում, ապա դա հարկային գաղտնիք է: Օրինակ գաղտնիք է, թե ընկերությունում քանի աշխատող է ներգրավված: Նպատակն այն է եղել, որ ոչ հարկային գաղտնիք համարվող տեղեկությունների շարքն ընդլայնենք»,-ասաց Մանուկյանը:

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ վճարող ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն:

Մանուկյանը նշեց, որ նախկին հարկային օրենսգրքով կրթական հաստատություններում, մասնավորապես դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջ չի եղել: Սակայն հիմա կա, ու  պատգամավորի կարծիքով՝ ընդմիջման ժամանակ 5-10 րոպեում նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ կտրոններն ամբողջովին ապահովել: Պատգամավորն առաջարկում է նաև հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am