Պուտինը ԵՄ-ի նկատմամբ մթերային բռնարգելքը երկարացրել Է մինչեւ 2020 թվականի վերջը

Armenpress 16:54, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել հրամանագիր Եվրամիությունից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման բռնարգելքն ամբողջ 2020 թվականին երկարաձգելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՌԴ-ի անվտանգության ապահովման նպատակով առանձին հատուկ տնտեսական միջոցների գործողության երկարացման մասին» փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պորտալում: Հունիսի 24-ի հրամանագիրն ուժի մեջ Է մտել դրա ստորագրման օրվանից: Կառավարությանը հանձնարարված Է ձեռնարկել դրա իրագործման համար անհրաժեշտ միջոցներ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am