1000х90.jpg (78 KB)

Հուլիսից մեկնարկելու է «Ակտիվ քաղաքացի» պլատֆորմը

Armenpress 16:43, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում հուլիսից տրվելու է «Ակտիվ քաղաքացի» պլատֆորմի գործունեության մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ երևանցիները նոր գործարկվող  հարթակի միջոցով կկարողանան ներկայացնել իրենց նախագծերը: «Այդ նախագծերը կգնահատվեն և ընտրված նախագծերը կիրականացվեն քաղաքապետարանի կողմից»,-ասաց նա՝ հավելելով, որ ուղիղ ժողովրդավարություն նախընտրական կետը սկսում է իրականացվել նաև այս կերպ;

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am