1000х90.jpg (78 KB)

«Սարդ-մարդ» Թոմ Հոլանդը նշել Է Marvel-ի իր սիրած ֆիլմը

Armenpress 16:10, 24 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոմ Հոլանդը (Սարդ-մարդը) եւ Ջեյք Ջիլենհոլը (չարագործ Միստերիոն), որոնք խաղացել են «Սարդ-մարդը. տնից հեռու» ֆլմում, նշել են Marvel կինոստուդիայի իրենց սիրելի ֆիլմը, բացի Սարդ-մարդու մասին պատմություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին: Դերասանները համատեղ հարցազրույց են տվել, եւ սիրած ֆիլմի վերաբրյալ հարցին Հոլանդն անմիջապես պատասխանել Է. «Ինձ դուր Է գալիս «Թոր. Լագնարեքը», իսկ Ջիլենհոլն իսկույն հավելել Է. «Ես պատրաստվում Էի ասելու նույն բանը»: Հետաքրքրական Է, որ ավելի վաղ Marvel-ի նույն հարցին «Վրիժառուների» դերասանները՝ Ջոն Չիդլը եւ Փոլ Ռադը, տվել են ճիշտ նույն պատասխանն՝ ընտրելով նույն ռեժիսոր Թայք Վայթիթիի՝ 2017 թվականի հենց նույն գերհերոսական ֆիլմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am