ԱՄՆ-ում դեմոկրատ-կոնգրեսական Ջո Սեսթաքը հայտարարել Է նախագահական մրցարշավին մասնակցելու մասին

Armenpress 15:49, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փենսիլվանիայի նահանգից դեմոկրատ-կոնգրեսական Ջո Սեսթաքը հայտարարել Է նախագահական նախընտրական մրցարշավին մասնակցելու մասին, ով Դեմոկրատական կուսակցության 24-րդ ներկայացուցիչն Է, որը հավակնում Է այս կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում: Իր տեսաուղերձն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալը հունիսի 23-ին զետեղել Է իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ողջունում եւ շնորհակալություն եմ հայտնում այն բանի համար, որ ինձ միացաք այն պահին, երբ ես հայտարարեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,-ասել Է նա: Սեսթաքի խոսքով՝ իր որոշման մասին ինքը Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու մյուս հավակնողներից փոքր-ինչ ավելի ուշ Է հայտարարել այն պատճառով, որ իր դուստրը պայքարում Էր քաղցկեղի դեմ եւ միայն վերջերս Է հաղթել հիվանդությանը:

Սեսթաքը, որը Կոնգրեսում ընտրվել Է 2006 թվականին, իր տեսաուղերձում ընդգծել Է, որ մտադիր Է պաշտպանել աշխատավոր դասակարգի իրավունքները: Բացի Սեսթաքից, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտարարել Է 23 հավակնորդ: Հավակնորդներից նրանք, ովքեր կկարողանան առնվազն երեք հարցման արդյունքում ստանալ ընտրողների 1 տոկոսի աջակցությունը եւ հավաքել առնվազն 65 հազար ընտրողների նվիրատվություն, կմասնակցեն առաջին երկու համազգային հեռուստաբանավեճերին, որոնք հունիսի 26-27-ին անցկացվելու են Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) եւ հուլիսի 30-31-ին՝ Դեթրոյթում (Միչիգանի նահանգ):

Հաջորդ երկու հեռուստաբանավեճերին մասնակցելու համար պայմանները խստացված են. հավակնորդները պետք Է առնվազն 2 տոկոս աջակցություն ստանան հարցումների արդյունքում եւ նվիրատվություններ հավաքեն 130 հազար ընտրողներից: Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն հայտարարել Է, որ ընդհանուր առմամբ պլանավորված Է հավակնորդների 12 հեռուստաբանավեճ, ընդ որում՝ դրանցից վեցը տեղի կունենան դեռ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, եւս վեցը՝ 2020 թվականի հունվարից մինչեւ ապրիլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am