Սահակաշվիլին կոչ Է արել՝ շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Armenpress 15:38, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ Է արել՝ շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում, չնայած այն բանին, որ իշխանությունները զիջումների են գնացել եւ որոշել են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ զրոյական արգելքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսքն այն մասին Է, որ այժմ («Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա) Իվանիշվիլին պետք Է հեռացնի (ներքին գործերի նախարար Գեորգի) Գախարիային, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին եւ անհապաղ նշանակի արտահերթ համամասնական ընտրություններ, ինչպես նաեւ հեռացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Թամարա Ժվանիային»,- հայտարարել Է Սահակաշվիլին տեսաուղերձում, որը հրապարակված Է Facebook-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am