Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս

Armenpress 12:56, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Հայաստան։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»,-նշում են դեսպանությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am