NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

Armenpress 10:36, 24 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) իր կայքում հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի մթնոլորտում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է կազմակերպության հայտարարությունից: Ավելի վաղ New York Times թերթի վկայակոչմամբ հաղորդվել Է, որ NASA-ի մարսագնացը հունիսի 19-ին կատարած չափումների ընթացքում ապշեցուցիչ մեծ ծավալի մեթան Է հայտնաբերել մոլորակի մթնոլորտում: Այն կենտրոնից ստացել Է հետագա չափումներ կատարելու հրահանգներ: Թերթի տեղեկատվությամբ՝ այդ դիտարկումների արդյունքներն, ինչպես սպասվում Է, Երկրի վրա կլինեն հունիսի 24-ին: Այսպիսով, հայտնագործությունը կարող Է վկայել մոլորակի վրա միկրոօրգանիզմների գոյության մասին: Նաեւ նշվում Է, որ Curiosity-ի անձնախումբը քանիցս մեթան Է հայտնաբերել առաքելության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am