1000х90.jpg (78 KB)

Աբովյանի և Երևանի մի շարք տարածքներում ջրամատակարարումը կդադարեցվի

Armenpress 20:55, 21 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 23 -ի ժամը 24.00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 12.00-ն կդադարեցվի  Աբովյան քաղաքի  3-րդ, 4-րդ, 5-րդ , 7-րդ  միկրոշրջանների, Հատիսի փողոցի՝ իր նրբանցքներով, Հանրակացարանային թաղամասի  ջրամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, պլանային  աշխատանքներով պայմանավորված, հունիսի 25-ի ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ի  ժամը 10.00-ն կդադարեցվի  Դավթաշեն 9-րդ փողոցի, Սասնա Ծռեր փողոցի, Հալաբյան 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 40 համարների, Ալիխանյան Եղբայրներ փողոցի՝ իր նրբանցքով, Ֆիզիկայի ինստիտուտի  ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am