ՀՀ պաշտպանության նախարարն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է բնագավառում համագործակցության հարցեր

Armenpress 18:36, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:  

հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկու փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը:

Դեսպան Ուռիոլաբեիտիան իր հերթին անդրադարձել է նաև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am