«Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի հանդիպումը կանցկացնի Գյումրիում

Armenpress 17:58, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի հանդիպումը կանցկացնի Գյումրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանյան ակումբը հանդիպումը կացնկացնի Գյումրիում, քանի որ թիմի մարզադաշտը չի միջազգային ստանդարտներին չի համապատասխանում, իսկ Երևանուն այդ օրը այլ մարզադաշտ չի ազատ: Մյուս մարզադաշտերը` «Հանրապետական»-ը և «Բանանց-1» մարզադաշտը նախապատրաստվում են Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությանը, իսկ Ավանդի ֆուտբոլի ակադեմիայում մարզադաշտում պետք է մրցի «Ալաշկերտ»-ը:

Հայկական ակումբները գիտեն իրենց մրցակիցներին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում: Երևանի «Բանանց»-ը կխաղա սերբական «Չուկարիչկա»-ի հետ, գավաթակիր «Ալաշկերտ»-ը ուժերը կչափի մակեդոնական «Մակեդոնիա Սկոպյե»-ի, իսկ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկ»-ը կմրցի մակեդոնական «Շկուպի»-ի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 18-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am