Արտաշատում կանցկացվեն ավագանու անդամների արտահերթ ընտրություններ

Armenpress 18:01, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքում կանցկացվեն ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Հիմնավորման մեջ նշվում է, որ Արարատի մարզի Արտաշատ համայնքի  ավագանու թվով 15 անդամները (օրենքով նախատեսված 15-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում:

Այս տարվա մայիսի 3-ի դրությամբ ավագանու անդամների թվաքանակը կազմում էր 12: Արտաշատ համայնքի ավագանու անդամներ Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը ս.թ. մայիսի 3-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել:

Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Արտաշատ համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 15 անդամից մնացել են 7-ը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am