Լարսի անցակետը կրկին բաց է

Armenpress 17:49, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լարսի անցակետն այժմ բաց է. տեղի ունեցած կուտակումների պատճառը «Լոմիսոբա» ազգային տոնն էր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

«Որոշ սահմանափակումներ են եղել՝ պայմանավորված դեպի անցակետ տանող բնակավայրերում նշվող տոնակատարություններով։ Երեկ 18։00-ի դրությամբ ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար։ Հարկ ենք համարում նշել, որ երբեմն ծագում են խնդիրներ մեքենաների գերբեռնվածության պատճառով։ Ինչպես նաև, բեռները սքանավորող սարքավորումներով անցկացնելուց հետո կարող է առաջանալ լրացուցիչ զննության անհրաժեշտություն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ամենօրյա ուղիղ կապի մեջ են Հյուսիկովկասյան մաքսատան վարչության հետ՝ նման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով»,- գրել է նա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am