1000х90.jpg (78 KB)

Կառավարությունը ծափահարություններով ողջունեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին

Armenpress 14:19, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ծափահարություններով ողջունեց արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: «Պարոն Բադասյանն առաջին անգամ է որպես նախարար մասնակցում կառավարության նիստին, ողջունենք նրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բադասյանն արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է հունիսի 19-ից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարին արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել հունիսի 20-ին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am