Վենեսուելայի դեսպանը խոսել է Մադուրոյի՝ Ռուսաստան այցի նախապատրաստման մասին

Armenpress 21:14, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վենեսուելան և Ռուսաստանը միասին աշխատում են  Նիկոլաս Մադուրոյի այցը Ռուսաստան կազմակերպելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է Մոսկվայում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիյա Տորտոսը:

Ավելի վաղ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ  Մադուրոն առաջիկայում այցելելու է Ռուսաստան: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այցի օրը դեռևս հայտնի չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am