1000х90.jpg (78 KB)

4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

Armenpress 17:41, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհա­զորայինների, ծնողազուրկ ու անապահով բազ­մա­զավակ ընտանիք­ների դպրոցահաuակ երեխաները:

Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար  կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված  ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված  դպրոցականների  ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը,  բնապահպանական,  հայրենասիրական ու կարգապահական  դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Նախատեսված են նաև հատուկ դասընթացներ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Նշենք, որ  2019 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակեր­պումն ապահովելու նպատակով  ՀՀ վարչապետի որոշմամբ  ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագիրն իրականացնում է է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ճամբարներ մեկնող երեխաների ցուցակագրումն իրականացրել են ՀՀ մարզպետարանները` համայնքներից ստացված հայտերի հիման վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am