Իրանը հուլիսին կսկսի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման երկրորդ փուլը

Armenpress 17:37, 19 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը հուլիսի սկզբին կձեռնարկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի գծով իր պարտավորությունների կրճատման երկրորդ քայլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: «Իրանը հուլիսի սկզբին կձեռնարկի ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման երկրորդ քայլը: Ընդսմին մենք ամեն ինչ անում ենք համաձայնագրի շրջանակում եւ դուրս չենք գա դրանից: Մեր կողմից ձեռնարկվող բոլոր գործողությունները փաստաթղթի՝ 26 եւ 36 կետերի շրջանակում են, եւ մենք պնդում ենք դա»,-ընդգծել Է գործակալության զրուցակիցը:Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հունիսի 17-ին հայտարարել Է, որ Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք Է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում Է ծանր ջրի արտահանումը: Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք Է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաեւ մշակված ծանր ջուրը: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հունիսի 19-ին հայտարարել Է, որ ԳՀՀԾ-ի շրջանակում առանձին պարտավորությունների կատարումից հրաժարվելը «նվազագույն միջոցն» Է: «Մի քանի երկրների հայտարարություններին հակառակ, մեր քայլերը նվազագույն միջոցներն են, որոնց մենք դիմել ենք: ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները չեն կատարում համաձայնագրի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները»,- ասել Է նա: Ռոուհանին նշել Է, որ «ԳՀՀԾ-ի բովանդակությունը միտված Է մնացած աշխարհի հետ Իրանի տնտեսական ու առեւտրական կապերը կարգավորելուն»: Նա հավելել Է, որ Թեհրանը մտադիր չԷ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե նա շարունակի իր վրա ճնշում գործադրել:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am