Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուները բանակցություններ են վարում ուժերի միավորման շուրջը

Armenpress 17:13, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի նոր վարչապետի պաշտոնների թեկնածուներ Ռորի Սթյուարտի եւ Մայքլ Գոուվի թիմերը բանակցություններ են սկսել ուժերի միավորման շուրջը՝ ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնին դիմակայելու համար: Հունիսի 19-ին այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել Է Սթյուարտն ինքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բանակցություններ ենք վարում ուժերի միավորման շուրջը, որովհետեւ պարզ Է, որ Բորիսը դուրս Է գալիս վերջին փուլ: Եվ այժմ հարց Է ծագում, թե հատկապես ով ունի լավագույն հնարավորությունները, որպեսզի նստի բեմին եւ խոսի Ջոնսոնի հետ, եւ ով ունի Բրիտանիայի այն տեսլականը, որը կարող Է ոգեշնչել մարդկանց եւ երիտասարդներին ներգրավել քաղաքականության մեջ»,- ասել Է թեկնածուն: Սթյուարտը, որը ներկայիս կառավարությունում զբաղեցնում Է միջազգային զարգացման հարցերի նախարարի պաշտոնը, վարչապետի թեկնածուներից միակն Է, որը բացահայտ հավանություն Է տալիս Brexit-ի այն պայմաններով համաձայնագրին, որը հեռացող վարչապետ Թերեզա Մեյն անցյալ տարի ստորագրել Է Եվրամիության իշխանությունների հետ եւ որն այնուհետեւ երեք անգամ մերժել Է Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am