Brexit-ի հարցերով նախկին նախարարը պաշտպանել Է Ջոնսոնի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար

Armenpress 16:32, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, որը նախօրյակին դուրս Է մնացել թորիների առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի համար մրցարշավից, հունիսի 19-ին հայտարարել Է, որ պաշտպանում Է երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի թեկնածությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռաաբի կարծիքով, որը հանդես Է գալիս Brexit-ի օգտին նույնիսկ դրա «ամենակոշտ» տարբերակով, միակ թեկնածուն, որը կարող Է Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել մինչեւ հոկտեմբերի 31-ը, Ջոնսոնն Է»:

«Միակը, ով այժմ կանի դա, Բորիս Ջոնսոնն Է, եւ ես աջակցելու եմ նրան, որպեսզի նա դառնա մեր հաջորդ վարչապետը»,- հայտարարել Է Ռաաբը Evening Standard թերթին: Ավելի վաղ Ջոնսոնին պաշտպանել են պահպանողականների խմբակցության քվեարկության առաջին փուլից հետո պայքարից դուրս մնացած Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը եւ հետագա պայքարից կամավոր հրաժարված առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը: Ջոնսոնը վարչապետի աթոռի համար մրցարշավի անվերապահ առաջատարն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am