Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Armenpress 16:10, 19 Հունիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 12:48-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային  վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am