Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Armenpress 13:22, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:

Հունիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար էր նշանակվել Զարեհ Սինանյանը:

Սառա Անջարգոլյանը «Իմփաքթ հաբի» համահիմնադիր և գործադիր տնօրենն է:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am