1000х90.jpg (78 KB)

Հովհաննես Մովսիսյանն այցելել է իրանական IRNA գործակալություն

Armenpress 20:38, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը եւ Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Արմեն Իսրայելյանը հունիսի 18-ին այցելել են իրանական IRNA լրատվական գործակալություն, հանդիպում ունեցել գլխավոր տնօրեն Սեյեդ Զիա Հաշեմիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA լրատվական գործակալությունը, հյուրերը ծանոթացել են գործակալության տարբեր, այդ թվում՝ վերջին լուրերի բաժնի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am