Զելենսկին ՌԴ-ից գազի տարանցման պահպանումը համարել Է Էներգետիկական անվտանգության երաշխիք

Armenpress 18:17, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական տարածքով ռուսական բնական գազի տարանցման պահպանումը համարել Է Ուկրաինայի եւ Եվրոպայի Էներգետիկական անվտանգության երաշխիքը: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պահպանումը, ուկրաինական պահեստարաններում դրա կուտակումը ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Եվրոպայի Էներգետիկական անվտանգության երաշխիքն Է: Դա արդար եւ անվտանգ եվրոպական գազի շուկայի պահպանման քաղաքակիրթ մեթոդ Է»,-ասել Է նա: Զելենսկին հայտնել Է, որ Մերկելի հետ քննարկել Է «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը՝ ընդունելով, որ դրա վերաբերյալ պետությունների դիրքորոշումները «տրամագծորեն միմյանցից տարբերվում են»:

«Հյուսիսային հոսք-2» նախագծի վերաբերյալ մեր դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են,-ասել Է նա:-Միեւնույն ժամանակ մենք շնորհակալ ենք նման ոչ դյուրին հարցի շուրջ Գերմանիայի հետ առարկայական երկխոսություն վարելու պատրաստակամության համար»:

Նա վստահություն Է հայտնել, որ գազի տարանցման վերաբերյալ պայմանագրի ստորագրման նպատակով բանակցությունները հաջողությամբ կպսակվեն: «Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մեր խմբերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, եւ ես վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք, եւ ոչ ոք Ուկրաինայի ձեռքերը չի ոլորի»,-ասել Է Զելենսկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am