«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են թմրամիջոցի իրացումը

Armenpress 12:25, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերվել է աշխատակիցների կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննությամբ պարզվել է, որ զուգագուլպայի մեջ եղել են ընդհանուր 8.8 գրամ քաշով կանեփանման զանգված, 1 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 մարտկոց, 2 ականջակալ և լիցքավորման 1 սարք:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am