Չինաստանը կոչ Է արել Իրանին՝ չհրաժարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից

Armenpress 10:58, 18 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին դիմել Է Իրանին՝ կոչ անելով չհրաժարվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մենք հուսով ենք, որ Իրանը ստեղծված իրավիճակում հապճեպ որոշում չի ընդունի համաձայնագրից հրաժարվելու մասին եւ հանգամանորեն կխորհրդածի դրա շուրջ»,- հայտարարել Է նա Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ Պեկինում անցկացված համատեղ մամուլիս ասուլիսում: Չինացի դիվանագետը նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն քանիցս հայտարարել Է, որ Թեհրանը կատարում Է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:Ավելի վաղ Իրանը հայտարարել Է միջուկային գործարքի գծով իր պարտավորությունների նոր կրճատումների մասին: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել Է, որ Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք Է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում Է ծանր ջրի արտահանումը: Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք Է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաեւ մշակված ծանր ջուրը: Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել Է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռեւս սպասում Է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am