Արթուր Հովհաննիսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները

Armenpress 10:32, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդման  արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը պատգամավորի պարտականությունները ստանձնեց Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Արթուր Հովհաննիսյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝  երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:

Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը: Նա նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am