Վաշինգտոնը հավելյալ հազար զինվորական կուղարկի Մերձավոր Արեւելք

Armenpress 10:26, 18 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն Է տվել Մերձավոր Արեւելք լրացուցիչ հազար զինվորական ուղարկելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության կայքում:Որոշումն ընդունվել Է Օմանի ծոցում նավթատար նավերի վրա Իրանի հարձակման վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքների կապակցությամբ: Զինվորականների ուղարկումը կկատարվի «պաշտպանողական նպատակներով», հավաստիացրել են Պենտագոնում:«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Իրանի հետ: Այսօր միջոցներ են ձեռնարկվում մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար, որոնք աշխատում են տարածաշջրանում, եւ մեր ազգային շահերը պաշտպանելու համար»,- նշվում Է հաղորդագրության մեջ:Հունիսի 17-ին Jerusalem Post-ը, վկայակոչելով ՄԱԿ-ին առընթեր արեւմտյան դիվանագետների, հայտնել Է, որ Վաշինգտոնը պլանավորում Է սահմանափակ հարված հասցնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներից մեկին: Նաեւ նշվել Է, որ ԱՄՆ-ը ցանկանում Է ընդլայնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում եւ ավելի շատ զինվորներ ուղարկել այդ տարածաշրջան:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am